Վիրավոր առյուծն ու կրիան

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

սաստիկ զայրացավ-խիստ բարկացավ

ներողամիտ-ներող

 

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչել -սատկել,մեռնել

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Գլխավոր հերոսը  առյուծն է։ Նա որպես արքա մահից առաջ չկորցրեց իր արժանապատվությունը։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Որսորդի գնդակից վիրավոր առյուծը մահից առաջ էլ  չհամաձայնեց համեմատվել կրիայի հետ։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Ձմեռը մի գայլ ոտքը վնասել էր։Մի որսորդ նկատեց վիրավոր գայլին և օգնեց։Տաքացրեց նրան, բուժեց ոտքը։ Իսկ երբ գայլը ուշքի եկավ հոշոտեց որսորդին։Իզուր չեն ասում ՝ օձը տաքացնողին է կծում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *