English. NEW YEAR CELEBRATION

Ամեն երկրում էլ մարդիկ տոնում են Նոր Տարին, բայց դրանցից յուրաքանչյուրում այն տարբեր է, պայմանավորված նրանց կուլտուրայով և ավանդույթներով։              Եկե՛ք դիտարկենք որոշ երկրներ։

Իտալիա

Իտալացիները սովորույթ ունեն Նոր Տարվա գիշերը պատուհանից դուրս նետել հնոտիքը, ազատվելով հին տարվա  արհավիրքներից։

Ճապոնիա

Նոր Տարվան Ճապոնիայում կարող ես լսել 108 զանգերի հարվածներ տարբեր արատների համար։ Դրանք են ժլատությունը հիմարությունը, զայրույթը ,  և այլն։               Հենց Նոր Տարին գալիս է, ճապոնացիները բարձ ծիծաղում են՝  հավատալով ,որ ծիծաղը հաջողություն է բերում։

Վենեսուելա

Նոր Տարին դիմավորում են դեղին ներքնազգեստով, քանզի հավատում են ,որ դա հաջողություն կբերի։ Վենեսուելացիները գրի են առնում իրենց բոլոր ցանկությունները։ Երբ կեսգիշերը մոտենում է, նրանք հավաքում են իրենց ցանկությունների գրառումները ու այրում դրանք։

Ֆրանսիա

Գոյություն ունի հին հավատալիք, որ աղմուկը հեռու է քշում չար ոգիներին ։ Այդ պատճառով էլ, Նոր Տարվա գիշերը, ֆրանսիական քաղաքները ահավոր աղմկոտ են։ Ֆրանսիացիները հավատում են, որ առաջինը տուն մտած մարդը կխորհրդանշի ,թե ինչպիսին կլինի այդ տարին։

Ֆիլիպիններ

Նոր Տարվա կեսգիշերին Ֆիլիպիններում երեխաները 10 անգամ ցատկում են վեր, եթե ուզում են բարձրահասակ դառնալ։

Դանիա

Դանիացիները ամբողջ տարին ափսեներ են հավաքում  , որոնք հետո թողնում են իրենց ընկերների դռների մոտ։ Դանիացին ,որը Նոր Տարվա առավոտյան իր դռան մոտ գտնում է շատ կոտրված ափսեներ, երջանիկ է։ Նրա կյանքը լավն է ու նա ունի շատ ընկերներ։

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *