Ճանապարհ դեպի Ծաղկունք

Այս անգամ ճանապարհվեցինք դեպի Ծաղկունք գյուղ։Երևանից մինչև Ծաղկունք 75 կիլոմետր է։Ծաղկունքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդանի մոտ։Այնտեղ մենք նախ ճաշեցինք և գնացինք մոտակա դպրոցներից մեկը։Դպրոցում ծանոթացանք մեզ հասակակից երեխաների հետ ու սահնակ քշեցինք, մրցավազք արեցինք՝ փայտիկները շրջանցելով։Այնտեղի ձյունը պինդ էր ,իսկ երբ ջարդվում էր, կարծես ջարդած սառույց լիներ։Սառույցի այդ կտորները ես նմանեցրեցի քարի և տուն սարքեցի։Ես այնտեղ մրսում էի։ Շա՜տ ցուրտ էր։Վերջում այնտեղ տաք թեյ հյուրասիրեցին, որը ուներ ծաղկային համ և հոտ։Ես շատ հավանեցի։ Թեյելուց  հետո սահնակ քշեցինք։Շատ հավես էր։ Երևան վերադարձանք մոտավորապես ժամը երեքին ։Շատ ուրախ օր էր։ Շնորհակալություն բոլորին. ամենաշատը թեյը սարքող տատիկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *