Մայրենի։ Հայերեն բառարանների ստեղծման պատմությունը

Բառարանների մասին տեղեկություններ որոնելիս՝ հետաքրքիր բաներ իմացա։ Այդ մասին էլ կշարադրեմ ներքևում։

Բառարանագրությունը սկզբնավորվել է մ.թ.ա. 3֊րդ հազարամյակում հին շումերների կողմից։

Ոսկեդարում( 5֊րդ դարում)  ստեղծված ոչ մի հայկական բառարանագիտական աշխատանք դեռ չի հայտնաբերվել։6֊10֊րդ դարերում իմաստասիրական և այլ բառեր հայտնվեցին՝ իրենց բացատրություններով։ Այս ժամանակից մնացել է մի հունարեն բառացանկ և լատին-հայերեն մի բառացանկ՝ հայերեն բառերի նաև լատինատառ գրությամբ, որոնցից ոչ մեկը այբբենացված չեն։

11-16֊րդ դարերում հայ բառարանագիտությունն սկսում է զարգանալ։ Հայերեն առաջին հայտնի բառարանը Արիստակես Գրչի ուղղագրական բառարանն է,  որը գրվել է 12֊րդ դարում։

17-20֊րդ դարերում մատենակից բառարաններից բացի, երկրագնդի 45 հայագիտական կենտրոններում ավելի քան 280 հայագետներ հրատարակել են 320 բառարան։ Առաջին հայերեն տպագիր բառարանը եղել է Ֆրանչեսկոս  Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը, որը լույս է տեսել 1621 թվականին։ Սակայն հայ բառարանագրության հայրն է համարվում Մխիթար Սեբաստացին, ով 1749-ին հրատարակել է «Բառգիրք հայկազեան լեզուի» առաջին հատորը, ապա 1769 թվականին՝ երկրորդ հատորը։ 19֊րդ դարի 80-ական թվականներին Կ. Պոլիսը դառնում է հայ բառարանագիտության կենտրոն։ Միայն 1880 – 1914 թվականներին Կ.Պոլսում հրատարակվում և վերահրատակվում են 49 բառարան։Եւ միայն 20-րդ դարի վերջին կեսում   լույս է տեսել 63 բառարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *