Զատիկի տոնն իմ ընտանիքում

Զատիկի տոնը իմ ամենասիրելի տոներից է։  Ես գիտեմ, որ այն շատ հին տոն է հայերիս համար, և մինչև քրիստոնեություն ընդունելը ունեցել ենք այդ տոնը։ Զատիկ բառը նշանակում է զատել ,բաժանել  և մեր նախահայրերը այն կապել են գարնան գալստյան  ու բնության վերածննդի հետ։  Ես գիտեմ, որ Զատիկի տոնին ընդունված է ձու ներկել։ Իսկ ներկած ձուն  հարության և նոր կյանքի խորհուրդն ունի։ Ես ու եղբայրս հատկապես շատ սիրում ենք այդ գործը։ Նախօրոք հավաքում ենք սոխի կճեպները, գնում ենք տարոն ներկող բույսի արմատները ու դրանց օգնությամբ ներկում ենք ձվերը։ Շաբաթ երեկոյան ամբողջ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ , շնորհավորում ենք միմյանց  ու համով բաներ ուտում։ Ծնողներս ասում են ,որ մեր տոները հասկանալն ու ճիշտ նշելը շատ կարևոր է, քանի որ դա մեզ բոլորիս միասնական է դարձնում։

 

Սա իմ ամենասիրած վիդեոն է, որտեղ ներկայացված  Զատիկի տոնը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *