Մայրենի։Իմ հետազոտական ամառը։

 

 

 

Այս ամռանը ես  գրադարանում գտա մի շատ հետաքրքիր գիրք ու որոշեցի   ուսումնասիրել առակները և առածները։ Ես հասկացա, որ առածը կազմված է 1-2 նախադասությունից կամ մի քանի բառերից։Առածի մեջ ժողովուրդի փորձն ու իմաստութիաուն է։ Հեշտ չէ կարեվոր միտքը արտահայտել մի քանի նախադասությամբ։
Օրինակ՝ Գյուղ կանգնի գերան կկոտրի։ Չկա չարիք առանց բարիք։ Կուժը ջրի ճամբին կկոտրվի։ Կատվի վազելը մինչև մարագն է։ Ինձ մոտ այդպես արտահայտվել դեռ չի ստացվում։  Ես գտա սասունցու բարբառով առածներ, որոնք սկզբում ծիծաղելի էին ու անհասկանալի։ Հետո ինձ բացատրեցին ու դրանք դարձան հետաքրքիր։ Օրինակ՝ Խուփ կլորվավ,կտավ զբուդուգ։

Գուժը ճրի ջամփին գգոդրին։

Ձիժը մըհանա,մամը գշտանա։

Ճաղաց շինեց,մնաց չախչախի՞դ։

Առակը կազմված է ավելի շատ նախադասություներից։Առակը սովորացնում է հիմար չլինել, չխաբվել և իմաստուն լինել։Ես շատ սիրեցի Մխիթար Գոշի,  Վարդան Այգեկցու և Ղազարոս Աղայանի առակները։
Օրինակ՝ Մարդն ու ծառերը, Առյուծը և նապաստակը, Թղթատար գայլն ու աղվեսը։ 

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի։ Բայց այծյամն իմանալով նրա միտքը, չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը թմրելով նիհրեց։Այն ժամանակ եկավ առյուծը և կերավ գայլին։

Նաև դուր եկավ Վարդան Այգեկցու այս առակը։

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Իսկ Ղազարոս Աղայանից ինձ ավելի շատ հայտնի էին հեքիաթները։ Օրինակ՝ <<Անահիտ>> հեքիաթը, որի մուլտֆիլմն էլ կա։ Բայց իմացա որ առակներ էլ է գրել։  Օրինակ՝

<<Ծառերի գանգատը>>
Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ –
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

 

Ես իմացա, որ Մխիթար Գոշը գրել է <<Դատաստանագիրք>>, որի օգնությանը դիմել են իշխաններն ու թագավորները։

Ասպես անցավ իմ ամառը հետաքրքիր և ուրախ։😎😊

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *