Մայրենի

23 ուրբաթ

Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպողիմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլ: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է պահել ,կրակը ինչպե՞ս կեդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Ինչ֊ որ տեղ գնալ։

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:                    Ինչ ֊որ բան ման գալ։

Գ. Մտածել, խորհել, միտք անել:              Ինչ որ բան փորձել հասկանալ։

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով մոտ են,  բայց ձևով՝ տարբեր և այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել, փշրել, կոտրել, կտոր֊կտոր անել, կոտրատել

Հավաքել, ամբարել, ժողովել, գումարել, կուտակել

Հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել

Պահել, ծածկել, թաքցնել, պատսպարել

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն

Մազ, հյուսք, վարս, հեր,

Դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ

Արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց

 

Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս(անցնելիս), գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից(հետապնդել են նրանց)  և գտել են (նկատել են)նրանց բնակարանը(կացարանը), որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն(ապրում են) քարանձավային մարդիկ: Նրանք չեն (հայտնաբերել)կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են(գործածում են) վայրի կենդանիների մորթիները: Սնվում են (կերակրվում են) հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է(առատ է): Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով (սարսափով)ու ծայրաստիճան զարմանքով:

Տնային առաջադրանք․ լրացուցիչ ընթերցանություն

Մխիթար Գոշ․ առակներ

Վարդան Այգեկցի-Աղվեսագիրք

Եզոպոս-աուդիոգիրքը լսել հղումովկարդալ

Լեորնարդո դա Վինչի-առակներ

Իվան Կռիլով-առակներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *