Ճամփորդություն դեպի դենդրոպարկ

Հուլիսի 18֊ին իմ ծննդյան օրը, ես հարազատներիս ու ընկերներիս հետ գնացի դենդրոպարկ։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր վայր էր,որ ուզեցի պատմել դրա մասին։ Դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։ Հա’ ասեմ,որ այս գյուղում է ծնվել գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը։ Դենդրոպարկը հիմնադրվել է 1931թ֊ին ինժիներ֊անտառագետ Էդմոնդ Լեոնովիչի կողմից։ Դենդրոպարկի մեծ մասը բնական անտառ է, իսկ մնացածը ստեղծել են մարդիկ։ Տնկիները բերել են տարբեր երկրներից։ Ես տեսա տարբեր սնկեր, ծաղիկներ ու հսկա կալիֆորնիական սեկվոյաներ։ Սեկվոյաները կարող են ապրել մոտ 3000տարի։ Ավելի երկար էլ կապրեին եթե ծառի արմատները դիմանաին 1000տոննայանոց բնի հաստությանը։ Չեմ չափազանցնում կարդացել եմ իմ գրքում։ Այնտեղ ավելի երկար կգնայի ,եթե խորովածը չկանչեր😋

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *