Ամենաուրախ գիրքը

Ողջու’յն։

Այս ամառ կարդացածս գրքերից ամենաշատը ինձ դուր եկավ “Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները” գիրքը։ Հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։ Երբ կարդում էի , լիքը ծիծաղեցի։ Ճիշտ է Էմիլը բարի տղա էր , բայցև շատ չարաճճի էր։ Մի օր փալթով(խոզի արյունով պատրաստված ուտեստ) թասը շուռ տվեց իր հայրիկի գլխին։ Մի օր մկան թակարդը դրեց սեղանի տակ ու հայրիկի ոտքը ընկավ թակարդի մեջ😜։ Մի անգամ էլ ծերանոցի չար շեֆուհուն գցեց գայլափոսի մեջ, իսկ խեղճ ծերերին լիքը ուտելիք տվեց։ Մի խոսքով այս գիրքը կարդալ է պետք։ Շատ լավն է։Բացի ծիծաղաշարժ պատմություններից , ես նաև տեղեկություն ստացա շվեդների գյուղական կյանքի, խոհանոցի, բարքերի մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *