Խուլի այծերը

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Ա․ Խնկոյան

Առաջադրանքներ

1.Դուրսգրի՛րանծանոթբառերըևէլեկտրոնային բառարանի օգնությամբբացատրի՛ր: արտավար-արտը վարող

քյոխվա-գյուղապետ

 խնդիր-խնթրանք 

չքոտ-չեղած

2. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

1.Խուլը կորցնում է այծը։

Խուլը կոցնում է այծերը։

Գնում է արտավարի մոտ։

Տերը մտածում է տեղն է ցույց տալիս։

տերը գտնում է այծերին

տերը կատարում է իր խոստումը

Արտավարը չի վերձնում այձը

Նրանք սկսում են կռվել։

Որոշում էն քյոխվի մոտ։

Ճամփին հանդիպում է մի խուլ տտիկի։

Սկսում էն պատմել, բայց տատիկը իր հարսիցե խոսում

3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի(շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչեր

տատիկ-տատիկներ

խուլ-խուլեր

քյոխվա-քյողվաներ

պոզ-պոզեր

 

 

4.Շարունակի՛ր հորինել.

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *