ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, չհաշված իմ ծննդյան տոնը😊։

Մեր ընտանիքը յուրովի է նշում այդ տոնը։ Տոնածառը գլխավոր հերոսն է փոքրիկ եղբորիցս հետո( նա առաջինն է զարդարվում)😄։Տոնածառը մենք զարդարում ենք դեկտեմբերի 23֊ին, երբ գիշերը կարճանում է, իսկ ցերեկը  երկարում է։

Տոնածառի խաղալիքները պատրաստում ենք  մայրիկիս հետ։Ամեն տարի մի նոր խաղալիք ենք պատրաստում։ Բայց պատերազմի տարին շատ տխուր էինք և տոնածառ չդրեցինք։

Ամանորը մենք նշում ենք հարազատներով։Գիշերը բոլորով հավաքվում ենք ուտում, խմում ենք ու լիքը նվերներ ստանում։Իսկ ամեն տարվա հունվարի 2֊ին պապիկը խաշ է պատրաստում և մեզ հրավիրում է ուտելու։ Ու էլի նվերներ ենք ստանում😊։

Ծնողներս պատմում են ,որ տարիներ առաջ, երբ իրենք փոքրիկ էին, Ամանոր , Կաղանդ բառերը կիրառելի չէին։Սուրբ Ծնունդ ևս չեն նշել։ Նշում էին Նոր Տարի և վերջ։Մարդիկ շարունակ այցելում էին իրար մինչև տոնը ավարտվեր։ Ձմեռ Պապիկն էլ մի հատ էր ու նրան ոչ ոք չէր տեսնում։ Մեր ազգային սովորույթները, երգերն ու պարերը նրանց անհայտ էին։ Ամենասիրելի նվերը տոպրակն էր, որի մեջ լինում էր մանդարին, կոնֆետներ, պնդուկ, պոպոք, չամիչ։😄😋 Նվերը Ձմեռ Պապիկը դնում էր բարձի տակ, երբ նրանք քնած էին լինում ։ Իսկ մրգերը, և մնացած անուշեղենը գնել են նախօրոք։ Կոնֆետները լցրել են բանակների մեջ և պահածոյի պես փակել են😄։

Իհարկե խաղալիքներ էլ էին նվեր ստանում։Բայց նրանք շատ երջանիկ են իրենց զգացել։

Ասեմ, որ այս խաղալիքով ես էլ եմ խաղացել։ Շա՜տ աղմկոտ է։

Ծնողներս ասում են ,որ շատ էին սիրում դիտել սովետական մուլտֆիլմերը, հատկապես <Դե սպասիր>֊ը։

Ամանորյա հին երգերից է.

 

Վատ է ,որ նրանք ազգային սովորույթներով չեն նշել։ Մայրիկս ասում է, որ տոնը պետք է իմաստ ունենա, թե չէ կդառնա աղմկոտ քեֆ😄։ Ճիշտն ասած այդքան էլ լավ չեմ հասկանում, բայց նա ասում է, մեծանաս կհասկանաս🧐։

Ամանորը չեմ ուզում այլ ժամանակ նշել, միայն ձմռանը։ Ձմեռը կախարդական է ինչպես Ամանորը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *