Բնագիտություն. Ապարների զարմանահրաշ աշխարհում

Վանակատ(Օբսիդիան)

 

Վանակատը միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար է ։Սովորաբար մուգ երանգներով է լինում(սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։

Ինձ շատ է հետաքրքրում օսիդիանը որովհետև շատ սուր եզրեր ունի և կարելի է օգտագործել որպես դանակ։Բացի այն շատգեղեցիկ երանգներ ունի։ Ես ունեմ իմ հավաքածուն։

Ահա մի քանիսը.

Այս քարը առաջին անգամ օբսիդիան անվանել է հին հռոմեացի բնագետ Պոլինուս Ավագը: Օբսիդիանը այլ կերպ անվանում են նաև վանակատ, ապակեքար և սատանի եղունգ։  Հայաստանում շատ է տարածված ։

 Օբսիդիանի պատմությունը եկել է դեռ քարե դարից :

Այդ ժամանակներում այն օգտագործվում էր դանակներ, մանգաղներ, զենքեր, քերիչներ և այլ իրեր պատրաստելու համար: Ավելի ուշ դրանից սկսեցին պատրաստել դեկորատիվ իրեր և տարբեր զարդեր:

Հայաստանում կան օբսիդիանի մեծ պաշարներ։Նույնիսկ Երևանից Սևան տանող ճանապարհին կարելի է տեսնել արևի տակ շողացող վանակատի շերտերը։Օբսիդիանի մեծ հանքավայրեր կան Արագածոտնի մարզում։Արտենի լեռան մոտ կան շատ գեղեցիկ հանքեր։     

Սա Արտենի լեռն է։ Ես նրան ասում եմ քաչալ սար😄։

 

                                                                                                                                                          Ժողովուրդը օբսիդիանին մոգական հատկություներ է վերագրել։                                                                                  Պարզվում է, որ վանակատից պատրաստված նշտարով արված կտրվացքը ավելի արագ է լավանում,քան մետաղական նշտարինը։

Ներկայումս օբսիդիանից ստանում են պեռլիտ, որը հրակայուն նյութ է, ունի ջերմա-և ձայնամեկուսացնող հատկություններ։Ունի հեղուկները ներծծելու մեծ հատկություն։Օգտագործում են սպորտային վայրերում, կեղտաջրերի մաքրման համար սննդային և դեղագործական արդյունաբերության մեջ՝ որպես ֆիլտր։     

Առայժմ այսքանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *