Ազգային ավանդական խաղեր

Ուզում եմ ներկայացնել հայկական Կոխը ։ Ազգային այս խաղ֊ մարտարվեստի մասին կան բազմաթիվ վկայություններ տարբեր ճանապարհորդների կողմից,  ովքեր անցել են Հայաստանով։
Հայկական ըմբշամարտը հայտնի էր նաև հին աշխարհում։ Հայոց արքա Տրդատ III-ն (250-330թթ․) ինքն է դարձել ընբշամարտի Օլիմպիական չեմպիոն 281թ․ 265-րդ Օլիմպիական խաղերի ընթացքում։ Կոխը ավանդույթ էր նաև հարսանիքների ժամանակ, երբ հարս ու փեսայի հարազատները իրար հետ կոխ էին բռնում։Կոխի տեսարաններ կարելի է տեսնել Ախթամարի միջնադարյան եկեղեցու պատերին։ Ֆրանսիացի հետազոտող Հենրի Չարդինի ուսումնասիրությունները վկայում են, որ Կոխը հայ իրականության մեջ տարածված է եղել նաև միջնադարում։ Խորհրդային տարիներին Կոխը դուրս մղվեց առօրյայից, թեպետ գյուղական վայրերում մինչև 1988թ․ շատ տարածված էր։ Այսօր որոշակի քայլեր են ձեռնարկվում պահպանելու այս մարտարվեստը։ Կարելի է նշել, որ խորհրդային տարիներին հայտնի Սամբոյի համակարգը մեծ ազդեցություն էր կրել հայկական կոխից։Կոխի երկու հիմնական տեսակներ կան՝ Լոռվա կոխը և Շիրակի կոխը։ Այս երկու ձևերի հիմնական տարբերությունը կանոններն ու հանդերձանքն է։ Շիրակի կոխի ժամանակ ընմբիշները կրում են միայն հայկական վարտիքներ։ Սրանից բացի, նրանց թույլատրված է բռնել հակառակորդի ոտքերը։ Լոռվա կոխի ժամանակ ընմբիշները կրում են ավանդական հագուստներ և կարող են բռնել հակառակորդի հագուստից՝ գցելու և հրելու հնարքների ժամանակ։Մաքուր հաղթանակի է հասնում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա կամ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի, կամ մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ, կամ մրցակցի նկատմամբ ձեռք է բերում 10 և ավելի միավոր։ Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։ ԸմբիշներըՄարտի տևողությունը 8 րոպե է։ Նախքան գոտեմարտի սկիզբը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ Կանոնների համաձայն՝ հաղթողը պետք է ներկայացնի հաղթական պար՝ մասնակիցների և դատավորների պահանջով։

Կոխը  ներկայացրել է նաև Հովհաննես Թումանյանը իր<<Անուշ>> պոեմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *