Ճամփորդություն դեպի Ագարակ֊Արուճ֊Թալին֊Դաշտադեմ

 

Մեր ճամփորդությունը հետաքրքիր անցավ։ Մենք այցելեցինք Ագարակի  հնավայր, Արուճի Կաթողիկե եկեղեցի , քարավանատուն, Թալինի Կաթողիկե եկեղեցի և  Դաշտադեմի ամրոց։

Ես ահագին նոր բան իմացա։ Օրինակ, որ Ագարակի հնավայրը տարբեր դարաշրջանների պատմություն ունի ։ Այն սկսվում է վաղ բրոնզե դարից։ Տեսա շատ քարեր , որոնց վրա փոսեր էին արված։ Ես կարդացի ,որ այստեղ գտել են հնձաններ(գինի սարքելու տեղ ), թոնիրներ , դամբարաններ, խեցեղեն։

Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը   660-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատկերված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7֊րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Այն ավերվել է հզոր երկրաշարժից, հետո այն փորձել են վերականգնել, բայց կիսատ  են թողել։

Ասում են ,որ այս եկեղեցին շատ նման է Անիի մայր տաճարին, բայց ավելի մեծ է։

 

 

Այս դամբարանը հայտնաբերվել է 1990֊ականներին։

Սա Արտենի լեռն է ,որի մոտ շատ օբսիդիանի հանքեր կան։

 

 

 

 

 

Դաշտադեմի ամրոցը գտնվում է Քաղենի բնակատեղիի  մոտ և շատ հին է ։ Ասում են ,որ այն եղել է Վանի թագավորության ժամանակաշրջանում,  հետո վերակառուցվել է Կամսարականների կողմից։ Մենք բարձրացանք աշտարակների վրա։ Այնտեղից երևում էր ամբողջ տարածքը։ Ես այստեղ էլի էի եկել, բայց շատ հետաքրքիր էր նորից գալ։ Ես սիրում եմ բերդերը։

 

Վերևում ես եմ 😊։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *