Բնագիտություն։ Բակտերիաներ և սնկեր

Կներկայացնեմ բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների և սնկերի ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

Salmonella typhimurium բակտերիան զավթում է մարդկային բջիջների կուլտուրան

Բնության մեջ հայտնաբերված մեծ քանակությամբ բակտերիաների փոքրաթիվ մասն է ախտածին։ Օրգանիզմի պաշտպանական պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը և թունավոր նյութեր արտադրելը  կազմում է բակտերիաների հիվանդածնությունը։ Բակտերիաները կարող են առաջացնել օրինակ  դիֆթերիափայտացումբոտուլիզմ և այլն ։

Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Եթե չենք մաքրում ատամները, ապա բակտերիաներն ու սնկերը սկսում են բազմանալ, քանի որ ունենում են սննդային միջավայր, և արտադրում են հիվանդածին նյութեր։ Դրա հետևանքով կարող են հիվանդանալ ատամները, բերանի լորձաթաղանթը, նշիկները։

Սնկերի որոշ տեսակներ կարող են ախտածին լինել։ Դրանց համար լավագույն պայմանները խոնավությունն ու միությունն է։ Եթե մարդու օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները թուլացած են , ապա այդպիսի սնկեր կարող են առաջացնել տարբեր  հիվանդություններ ՝ կանդիդոզներ, միկոզներ ։

Այս ամենից խուսափելու լավագույն միջոցը դա հիգիենայի կանոնների պահպանումն է և ախտահանիչ նյութերի ճիշտ օգտագործումը։ Իսկ ,եթե արդեն հիվանդացել եք, պետք է դիմել բժշկի, և չզբաղվել ինքնաբուժությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *