Հայրենագիտություն։” Իմ գյուղը “նախագիծ

Ես կպատմեմ Թալինի մասին ։ Չնայած Թալինը Արագածոտնի մարզի քաղաքներից է, Երևանից հեռու է 68 կմ։  Երևանի հետ համեմատած Թալինը ինձ համար մաքուր երկնքով , ծառաշատ , շատ համով խմելու ջրով գյուղ է , որտեղ ապրում են տատիկս ու պապիկս։
Եղել է Կամսարական իշխանների նստավայրը։ Պարսից արքա Շահ֊Աբասի կողմից ամայացվել է 17֊րդ դարում, ինչպես Հայաստանի  շատ այլ վայրեր։ Ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին, Թալին Մեծ, Թալին Հին անվանումները։  1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։
2002 թ  Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանները 52 հատ են։ Ես դեռ բոլորը չեմ տեսել, բայց պապիկիս հետ շատ ենք շրջել և որոշ հուշարձաններ լավ եմ ճանաչում։

Թալինում է գտնվում Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցվել է 7֊րդ դարում։ Նրանից քիչ հեռու Սուրբ Աստվածածինն է, որը կառուցել է Ներսես Կամսարական իշխանը 7֊րդ դարում։

Թալինում է գտնվում Սուրբ Սանդուխտ մատուռը։

Թալինի մոտ է գտնվում  Դաշտադեմի ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց։ Դա խոշոր համալիր է և գտնվում է Դաշտադեմ(Ներքին Թալին) գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։

Թալինից հարավ֊ արևմուտք գտնվում է Արտենի լեռը 2047մ ծովի մակարդակից բարձրությամբ։ Մենք ունենք ընտանեկան ավանդույթ։ Ամեն տարի ապրիլի 24֊ին վերելք ենք կատարում դեպի Արտենիի գագաթը։

Էլի շատ հուշարձաններ կան։ Իմ պապիկի հետ հերթով գնալու եմ, որ բոլորը տեսնեմ ու ճանաչեմ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *