Մայրենի։ Ավետիք Իսահակյան

Այստեղ կներկայացնեմ հետաքրքիր փաստեր  մեծ գրող Ավետիք Իսահակյանի մասին։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ֊ին թվականի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը։ Սովորել է Գևորգյան ճեմարանում, 1893թ֊ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Նա զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, և նույնիսկ բանտարկվել է Երևանի բերդում, հետո Մետեխի բանտում։

Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։


Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում` պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.

– Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ` անկողնում, պատշաճ չէ:

– Ինչ կա որ, սիրելիս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես, որ ամոթ է, նրա համար էլ անկողին գցիր:


Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանի Բաղրամյանի պողոտային հարակից Զարոբյան փողոցում ։ Այս տանը բանաստեղծն ապրել է 1946-1957 թթ: Իսկ թանգարանը  բացվել է 1963 թ.:


Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .
– Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…
– Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:
– Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:
– Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:
– Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , – խոսքը եզրափակեց վարպետր:

Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:


Ավետիկ Իսահակյան <<Արևի մոտ>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *