Խոր Վիրապ

Վանք-ամրոց է , գտնվում է պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա, այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից հաևավ-արևմուտքում:
Խոր Վիրապը համարվում է ուխտատեղի:
Նրա պատմությունը առնչվում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Հալածանքների ենթարկվելով Տրդատ 3-րդ Մեծի կողմից՝ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի անց է կացրել Խոր Վիրապում, որն այն ժամանակ թունավոր օձերով լի մի մեծ փոս էր։ Ասում են հայոց արքան իբրև թե վարակվում է մի հիվանդությամբ, որի բուժումը գիտեր միայն Գրիգոր Լուսավորիչը։ Արքային բժշկելու նպատակով Գրիգոր Լուսավորիչն ազատվում է բանտարկությունից և ստանալով Տրդատ 3-րդ Մեծի աջակցությունը, սկսում է Հայաստանում քրիստոնեության տարածումը։
Ի սկզբանե մատուռը կառուցվել է 642 թվականին Խոր Վիրապի տեղում՝ Ներսես III Շինարարի կողմից: Դարերի ընթացքում այն ​​բազմիցս վերակառուցվել է: 1662 թվականին հին մատուռի, վանքի, սեղանատան և վանականների խցերի ավերակների շուրջ կառուցվել է ավելի մեծ մատուռը, որը հայտնի է որպես Սուրբ Աստվածածնի մատուռ: Այժմ այս եկեղեցում կատարվում են կանոնավոր եկեղեցական ծառայություններ: Այն Հայաստանի ամենաշատ այցելվող ուխտատեղիներից մեկն է:

Ճամփհորդապատում

Մարտի 18-ին մենք ճամփորդեցինք դեպի Խոր վիրապ։Մեր դասարանից մենակ ես, Դանիելը, Գրիգորը, Աշոտը և Գոռը։ Մենք ացելեցինք Սուրբ աստվածածին մատոռ հետո Խոր վիրապ անունով փոսը, որտեղ 13 տարի ու 6 ամիս  անցկացրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ցած իջնելուց ես շատ էի վախենում, բայց երբ ես 5 տարեկան էի ես չվախեցա իջնել։ Մենք երկու փոսն էլ իջանք, Իսկ Բարձրանալիս մենք կատակ արեցինք Դանիելի վրա։ Նա այնքան արագ էր բարձրանում կարծես Գրիգոր Լուսավորիչը կարիճներ էր ուղարկել նրա ետևից։ Դուրս եկանք և գնացինք Դվին։ Դվին Արգելոցում տեսանք վիթխարի սյուներ։ Մենք նստեցինք փլված մասերի վրա, իսկ հետո գնացինք Համլետ Պետրոսյանի, Շատ հայտնի գիտնականի մոտ։ Ժամը 15։30 հասանք Մայր դպրոց, Այնտեղից ես ուղեվորվեցի տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *