Ֆիզիկոս-աստղագետ 12․10․2023

Հոկտեմբեր (09.10-13.10) 

 

Թռիչքի երազանքը /Թռչող սարքերի պատմությունից/

Բումերանգ

Անհավանական հին պատմություն ունի բումերանգը որպես զենքի տեսակ: Պարզվում է, որ բումերանգներ օգտագործել են դեռ վերին պալեոլիթի դարաշրջանում: Ուղղակի դրանք բումերանգ կոչվելիս չեն եղել: «Բումերանգ» բառի առաջին պաշտոնական փաստաթղթավորված կիրառումը եղել է 1822 թվականին: Այդ անվանումը վերցվել է Ավստրալիայի ներկայիս Սիդնեյ քաղաքից ոչ հեռու ապրող տուրուվալ ցեղի լեզվից (Ավստրալիայի աբորիգենները բազմաթիվ ցեղեր և լեզուներ են ունեցել՝ մոտ 250 տարբեր լեզուներ):  Տուրուվալները ունեցել են  «նետելու փայտի» նաև այլ անվանումներ, բայց կոնկրետ բումերանգ են կոչելիս եղել վերադարձող «նետելու փայտը»: 

Ներկայումս համարվում է , որ կան երկու տեսակի բումերանգներ՝ վերադարձող և չվերադարձող: Բումերանգի վերադարձող տեսակները ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և/կամ նպաստել վերադառնալ այն մեկնարկի վայր։ Առաջ ենթադրվում էր, որ հենց Ավստրալիայում է հորինվել վերադարձող բումերանգը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հին եգիպտական և եվրոպական բումերանգները նույնպես  վերադառձող են եղել։ Ամենահին բումերանգները օգտագործվում էին վերին պալեոլիթի ժամանակաշրջանից, ինչպես վկայում են ժայռապատկերները Ֆրանսիայում: Համապատասխան բովանդակությամբ նմանատիպ ժայռապատկերներ կան նաև Ավստրալիայում։ Նրանց տարիքը 50000 տարեկան է:

Ամենահին բրածո վերադարձող բումերանգը հայտնաբերվել է լեհական Կարպատներում՝ Օլազովա քարանձավում, այն ավելի քան 18 000 տարեկան է: Այս բումերանգը փորձարկել են և պարզել, որ այն իրոք վերադարձող բումերանգ է: Ընդ որում Ավստրալիայի հնագույն վերադարձող բումերանգի գտածոները 10 000 տարեկան են։  Եվրոպայում օգտագործվելիս  է եղել մի զենք, որը կոչվելիս է եղել cateia կամ նետելու լախտ: Այդ զենքը օգտագործելիս են եղել թռչունների որսի համար: Այն դժվար էր եղել հեռու նետել, որովհետև ծանր էր, բայց չնայած դրան այն վերադառնում էր՝ իհարկե եթե նետողը վարպետ էր: Եգիպտոսում ևս օգտագործելիս են եղել բումերանգներ՝ նաև վերադարձող:  Թութանհամոն փարավոնի դամբարանում անգամ գտել են բումերանգների հավաքածո, որոնց մեջ եղել են նաև վերադարձող բումերանգներ: Բումերանգների պատրաստման և օգտագործման աստիճանական ավարտը հավանաբար սկսվել է նետ և աղեղի հայտնագործությունից հետո: Այդ զենքի տեսակը ժամանակի ընթացքում մոռացվել է Եվրոպայում և Ասիայում:  Ավստրալիայում բումերանգները տարածված մնացել են  այն պատճառով, որ այնտեղ գործածության մեջ չեն մտել նետն ու աղեղը, որպես շատ ավելի արդյունավետ զենք որսորդության և պատերազմի ժամանակ։ Սակայն, Ավստրալիայում ևս բումերանգը  օգտագործվել է ոչ ամենուր, քանի որ  դրանով անհնար է  որսորդությամբ զբաղվել անտառային տարածքներում։ Այնուամենայնիվ բումերանգ ունեցել են բոլորը , և այն եղել է  ունիվերսալ իր: Ի դեպ բացի վերադարձող բումերանգները Ավստրալիայի աբորիգենները ավելի շատ օգտագործելիս են եղել չվերադարձող բումերանգներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *