Բնագիտական ստուգատես 12․01․2024 (Կակտուսներ)

Երբ փոքր էի, մի քիչ վախենում էի կակտուսներից։ Բայց մի օր մայրիկի հետ տեսանք վաճառվող շատ փոքրիկ կակտուս, որի վրա կային կոկոններ։ Ես մայրիկիս խնդրեցի, որ գնի ինձ համար։ Դրանից հետո սկսեցի կարդալ ու հարցուփորձ անել այդ բույսերի մասին։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչպես հոգ տանել կակտուսի մասին: Դրա համար պետք է նախ իմանալ նրա մասին որոշ բաներ։ Կակտուսները Երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիքի թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր։ Ցողունը տարբեր ձևեր կարող է ունենալ, ասենք գնդաձև, գլանաձև, ձվաձև, նույնիսկ հատվածավոր։ Ցողունի մեջ կուտակված է շատ հյութ, իսկ վրան կան հաստ փշեր կամ մազիկներով։ Խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Կակտուսները իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։ Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6-7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5-6, 8-12 °C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, տարածված հիմնականում Ամերիկայում, Աֆրիկայում, Մադագասկար կղզում։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։

Տնային պայմաններում աճող կակտուսները շատ չեն ջրում, թե չէ արմատները կնեխեն, իսկ ծաղկամանը մեծ չպետք է լինի։ Բայց ասեմ, որ Դեկաբրիստ կոչվող կակտուսը ջրասեր է։ Կարևոր է նաև հողի տեսակը։ Այն չպետք է շատ ջուր պահի իր մեջ, այդ պատճառով էլ ես օգտագործել եմ շատ ավազ, մանր քարեր ու քիչ սևահող։ Բացի այդ երբեմն պարարտանյութ եմ օգտագործում։ Կակտուսի ծաղիկը շատ գեղեցիկ է։ Ես նոր կակտուս կարողանում եմ կտրոնով  աճեցնել, կարևորը զգույշ պոկել կտրոնը, որ չվնասվի ու չծակի։

Սրանք իմ կակտուսներն են.

Կոչվում է Այլոստերա վարդագույն֊ շամպայն😃(բույսերի մասին հատուկ ծրագրով եմ իմացել)։

Սա երբ դեռ փոքրիկ էր, իսկ հիմա դարձել է 👇

 

 

 

Աղբյուրներ՝    wikipedia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *