Փաստեր ծիծեռնակների մասին

Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք են։ Հայտնի է 179 տեսակ։ Հայաստանում  ապրում է 5տեսակ՝ գյուղական ծիծեռնակքաղաքային ծիծեռնակառափնյա ծիծեռնակժայռային ծիծեռնակշիկագոտու ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Վստահ եմ, որ մկրատաձև պոչիկների շարանը երկնքում տեսնելով, շատերիս է հետաքրքրում այս զարմանալի թռչունների կյանքի գաղտնիքները:  Փորձենք բացահայտել մկրատաձև պոչիկների աշխարհը:

Ծիծեռնակներն շատ բազմազան են, միայն թե արտաքնապես դա գրեթե նկատելի չէ: Տարբեր տեսակների պատկանող ծիծեռնակները նաև միանման ապրելակերպ ունեն: Ծիծեռնակների թռիչքին նայելիս կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Մարդիկ ծիծեռնակների հետ մի նախանշան են կապել. եթե նրանք բարձր են թռչում, արևոտ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու: Նախանշանը ճիշտ է, բայց բանն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց  նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և ծանրանալով նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք:

Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե իրենց, թե իրենց ձագուկներին: Այ դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը անց է կացնում օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով: Նա հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը:

Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է  անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտի կտորներից ու ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը:

Ձմռանը ծիծեռնակները չվում են։ Իսկ մենք  անհամբերությամբ սպասում ենք մկրատաձև պոչիկների վերադարձին, նրանց հրաշալի բանստեղծություններ ու երգեր ենք նվիրում, չէ՞ որ նրանք աշխարհի ամենագեղեցիկ ու բարի թռչնակներն են, որոնք մեր բնությանն ու մեր սրտերին իսկական գարուն են բերում…swallow_hirundo_rustica-1445952

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *