Գարնանամուտ

Գարնանամուտ     Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
գարնանամուտ-գարնան սկիզբը
հրճվել-շատ ուրախանալ
լացակումած-այստեղ՝ թաց
ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

Առաջադրանքներ
1.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում

2.Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

արթնացել,

գլխով անել

հրճվում են

ծիծաղում

հանում

խոստանում է

ուրախանալ

բանում է

ձայն են տալիս իրարու

ծանութ խոսքեր է ասում

3.Շարունակիր.
Երբ գարունը գալիս է, ծաղիկներն են աճում և ձյունը հալվում և արևը պայծառ շողերն գցում է անտառում։
Երբ ծառերը ծաղկում են, թթվածինը շատանում է։
Երբ արևը ժպտում է,ամեն ինչ ուրախ է լինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *